Գլխավոր նկարիչ

.

.

Կարեն Գրիգորյան
ՀՀ վաստակավոր նկարիչ

Կարեն Գրիգորյանը ծնվել է 1958 թվականին Երևանում
1977 թվականին ավարտում է Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը:
1983 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղարվեստի բաժինը:
1987 թվականից Կարեն Գրիգորյանը Հայաստանի Նկարիչների միության անդամ է:
Կարեն Գրիգորյանը առաջին անգամ, որպես թատերական նկարիչ, հանդես է եկել Երևանի Փոսի թատրոնում “Մոխրոտը” ներկայացմամբ:
1989 թվականին Կարեն Գրիգորյանը ձևավորում է իր առաջին ներկայացումը Երևանի Դրամատիկական թատրոնում:

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում Կարեն Գրիգորյանը ձևավորել է հետևյալ ներկայացումները

Այլ թատրոններում Կարեն Գրիգորյանը ձևավորել է

  • “Հատուցում” – Երևանի Փոսի թատրոն
  • “Նամակներ ընդհատակից”- Երևանի փոսի թատրոն
  • “Առնետորս”- Երևանի Փոսի թատրոն
  • “Ռեվիզոր”- Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
  • “Ժանտախտը լափի ձեր երկու տները”- Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
  • “Կինն անձրևից հետո”- Գ. Սունդուկյանի անվան թատրոն
  • “Գիշերային խրախճանք”- Գ. Սունդուկյանի անվան թատրոն
  • “Կանաչ ստվերը”- Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոն
  • “Հավատքը”- Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոն

Կարեն Գրիգորյանը ձևավորել է նաև Դուդուկի հրապարակային թատերականացված փառատոնը և “Խոր Վիրապ” ներկայացումը` նվիրված Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700 ամյակին:

———————————————————————————————————————————————————————————————————————————————

This slideshow requires JavaScript.


Advertisements