Գեղարվեստական ղեկավար


 

 

ԱՐՄԵՆ ԽԱՆԴԻԿՅԱՆ

Արմեն խանդիկյանը ծնվել է 1946 թվականին Բեյրութում: Նույն թվականին Խանդիկյանների ընտանիքը ներգաղթում է Հայաստան:
1965 թվականին Արմեն Խանդիկյանն ընդունվում է Գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժին:
1968 թվականին, որպես դերասան, ընդունվում է Երևանի Դրամատիկական թատրոն:
1970 թվականին ավարտում է գեղարվեստաթատերական ինստիտուտը:
1972 թվականին Երևանի Դրամատիկական թատրոնում բեմադրել է իր առաջին ներկայացումը: Ժ. Անույ. ՙՈՒղևորն առանց ծանրոցի՚:
1985 թվականին Ա. Խանդիկայնին հրավիրվում է Մոսկվայի Մոսսովետի թատրոն` բեմադրելու Ա. Պուշկինի ՙ Փոքրիկ Ողբերգությունները՚ :
1986 թվականին նշանակվում է Երևանի Դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար:
1988 թվականին Մոսկվայում ՙԱվտոբուս՚ ներկայացումն արժանանում է “Լավագույն ռեժիսուրա“մրցանակին:
1990 թվականին Ա. Խանդիկանին շնորհվում է Հայաստանի Արվեստի Վաստակավոր գործչի կոչում:
1997 թվականին Ա. Խանդիկյանին շնորհվում է Մովսես Խորենացի Պետական շքանշան:
2002 թվականին Ա. Խանդիկյանը հրավիրվում է Բրիստոլի Ռիվերսայդ թատրոն` բեմադրելու Գ. Գորինի”ՙՄոռանալ Հերոստրատին՚”պիեսը:

Իր ստեղծագործական գործունեության ընթացքում Արմեն Խանդիկյանը բեմադրել է շուրջ 50 պիեսներ: 

Ա. Խանդիկյանը խաղացել է բազմաթիվ դերեր, որոնցից են.

  • Էդուարդ- “Սեր և ծիծաղ”
  • Հենրի – “Հենրի վեցերորդ” / Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմը /
  • Նիկո – “Ատամնաբույժն արևելյան”

Ա. Խանդիկյանը մոտ մեկ տասնյակի հասնող պիեսներ է բեմադրել Կանադայում և ԱՄՆ-ում` հայ համայնքի համար:

ԱՐՄԵՆ ԽԱՆԴԻԿՅԱՆ

Ստեղծագործողը մանավանդ վաղ շրջանում, միշտ էլ ազդեցություններ է կրում իր բնագավառի մեծերից, տաղանդներից, նրանց գտած նորություններից:Հետո գալիս է մի շրջան, երբ նա փորձում է այդ ամենն իրենով անել, հղկել, թաքցնել, որ դա դեռ ինքը չէ: Ապա գալիս է հասուն շրջանը, երբ նա սկսում է տառապել, որ ազատվի ազդեցություններից, դառնա ինքը, իրենը գտնի: Բայց պետք չէ, զուր է տառապելը, ազդեցություններից ազատվելու համար պետք է գտնես քեզ, քոնը, և աննկատ, մի վայրկյանում կազատվես ազդեցություններից, դժվարը ազատվելը չէ, այլ գտնելը: Եթե կաս` ուրեմն կաս, եթե չկաս` ուրեմն ազդված կմնաս, այսինքն` հետո չես մնա… Եթե կաս, ժամը կգա և կլինես… Ես չեմ փնտրում թատրոն, որը այստեղական է, այլ փնտրում եմ թատրոն, որը աստեղական է: Ես չեմ փնտրում թատրոն, որը մահկանացու է, այլ թատրոն, որ անմահ է, ես փնտրում եմ թատրոնի հոգին ու շունչը, ոչ թե միայն մարմինն ու ոսկորը… Ես փնտրում եմ… Ստեղծել ժամանակ և տարածություն, հետո` ժամանակներ և տարածություններ: Նույն տեղում, նույն ժամանակ , որպեսզի նայողը պատկերացնի անցյալը, զգա ներկան, երևակայի ապագան`նստած իր համարակալած աթոռին գնա ետ, գա իր ժամանակը և թռչի ապագա: Սա է երևի և երևի միշտ… Անսահման զարմանալի բան է անսահմանությունը` մեր իմացած ամեն ինչից վեր, դուրս անկախ… և միայնակ: Ինչպես… Նա…իր համարակալած աթոռին…



Advertisements